«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Չի կարելի կրկնել այն պատմական մեծագույն սխալը, որ գործեցինք Նախիջևանի պարագայում

Չի կարելի կրկնել այն պատմական մեծագույն սխալը, որ գործեցինք Նախիջևանի պարագայում
29.09.2023 | 11:12


Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի, այդ պետության հիմնադիր փաստաթուղթը հանրաքվեով կայացված որոշումն է, ուստի որևէ պաշտոնյա իրավասու չէր չեղարկել այդ պետության գոյությունը: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը առոչինչ է նաև այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո, այն իրավունքի սուբյեկտի կամահայտնության հետ որևէ աղերս չունի:

Ընդ որում, Հանրապետության նախագահը այս սպառնալիքի փաստը հստակ արտացոլել է իր իսկ հրամանագրում. «հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակը և ելնելով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից ...»: Այսպիսով, Արցախի Հանրապետության գոյությունը դե ֆակտ դադարել է ագրեսիայի արդյունքում: Առաջարկում եմ, խնդրում եմ՝ Արցախի Հանրապետության Գերագույն դատարանին արտագնա նիստ անել և քննարկել այդ հրամանագրի սահմանադրականության հարցը (դիմել կարող են խորհրդարանի պատգամավորները), սա անհրաժեշտ է հետագա իրավաքաղաքական առողջ ու սթափ զարգացումների համար: Արցախի Հանրապետության բոլոր սահմանադրկան մարմինները պարտավոր են շարունակելու իրենց վտարանդի գործունեությունը: Չի կարելի այս համատարած ընկճախտի մթնոլորտում ապագա սերնդին զրկել գոնե ամուր իրավական հիմքեր ունենալու հնարավորությունից և տարվել զուտ կենցաղային հարթությամբ մեղավորներ փնտրելու անպտուղ ու ցածրակարգ զբաղմունքով: Չի կարելի կրկնել այն պատմական մեծագույն սխալը, որ գործեցինք Նախիջևանի պարագայում՝ այդպես էլ երբեք այդ զորեղ փաստարկը չներառելով բանակցային օրակարգ:

Ոճրագործի պարզած ձեռքը սեղմելը և, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքելը ևս առոչինչ է լինելու՝ վերը նշված հիմնավորումներով:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 5881

Մեկնաբանություններ